15 ամյա Դալիթա Ավանեսյանը սովորում է «Հայաստանի Եվրոպական քոլեջի» «կառավարման» երկրորդ կուրսում, ինչպես նաև «Ալեքսանդր Սպենդիարյանի» անվան թիվ 1 երաժշտական մասնագիտացված դպրոցի «ջազ վոկալ» բաժնում, որտեղ նաև ավարտել է 3 տարբեր բաժիններ՝ դասական վոկալ, դաշնամուր և կիթառ: Ունի 16 հեղինակային երգեր և 9 տեսահոլովակներ, որոնք ընդգրկվել են տարբեր երաժշտական հավաքածուներում CD, DVD տարբերակներով:
Արժանացել է բազմաթիվ պատվավոր դիպլոմների և շնորհակալագրերի տարբեր նախարարությունների, ինչպես` «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության», «ՀՀ մշակույթի
նախարարության» և «ՀՀ սփյուռքի նախարարության» կողմից, իր մարդասիրական և հասարակական գործունեության, բարի կամք և բարեգործական ակտիվ մասնակցություն
ցուցաբերելու համար:
2007թ. դարձել է դափնեկիր «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնում»:
2009թ. և 2010թ. «Հայաստանի պարային օլիմպիադայում» զբաղեցրել է առաջին տեղը և արժանցել ոսկե մեդալների:
2009թ. Երևանի քաղաքապետարանի «Ոսկե Սրինգ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակի:
2010թ. և 2011թ. դարձել է «Նոր Ալիք» («Новая Волна») մրցույթի դափնեկիր:
2010թ. մասնակցել է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին և ընդգրկվել լավագույն հնգյակում:
2011թ. - «Առաջին Ազգային Մանկական Մրցանակաբաշխության» «Լավագույն Հիթ» անվանակարգում արժանացել է մրցանակ և պատվոգրի:
2011թ. - Ներկայացրել է Հայաստանում առաջին «Մանկական Եվրատեսիլ» հեղինկավոր մրցույթը և որպես հյուրընկալ զբաղեցրել է հինգերորդ տեղը:
2011թ. - «Մուլտիկնիկ» Մանկական Երաժշտական Մրցանակաբաշխությանը արժանացել է «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի Ոգեշնչման» մրցանակի:
2011թ. -«Ոսկե Էկրան» մրցանակաբաշխությանը արժանացել է «Եվրատեսիլի Դեսպան» տիտղոս և մրցանակի:
2011թ. - որպես երիտասարդ հյուր կատարող, մասնակցել է «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը":
2012թ. - «Միսս Աշակերտուհի» մրցույթ-փառատոնին արժանացել է «Միսս Կատարելիության» տիտղոս և մրցանակի:
2012թ. - «StyleScreen» մրցանակաբաշխությանը արժանացել է «Ոճային Պատանի Երգչուհի» տիտղոս և մրցանակի:
2013թ. - որպես երիտասարդ հյուր կատարող, մասնակցել է Մոսկվայի Կրեմլում կայացած «Հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը» (Armenia Music Awards):
2013թ. - «Մուլտիկնիկ» Ազգային Մանկապատանեկան Երաժշտական Մրցանակաբաշխության, «Մամ ջան» երգը արժանացել է «Տարվա Լավագույն Հիթ և Տեսահոլովակին»:
2014թ. մայիսի 30-ին կայացավ պատանի երգչուհու առաջին մենահամերգը սփյուռքում՝ Լիբանանում:
2014թ. հոկտեմբերի 5-8 Մալթայում որպես պատվավոր հյուր մասնակցել է "Maltese Lyre" 9-րդ Ռուսական մշակույթի փառատոնին, արժանացել է պատվոգրի և "Ոսկե միկրոֆոն" մրցանակին:
2014թ. - «Մուլտիկնիկ» Ազգային Մանկապատանեկան Ամենամյա Երաժշտական Մրցանակաբաշխությանը արժանացել է մրցանակի` «Ճամբարում» մանկապատանեկան ֆիլմում գլխավոր դերակատարման համար:
2014թ. - «Հայաստան, Արցախ, Սփյուռք» մրցանակաբաշխությանը արժանացել է «Տարվա լավագույն պատանի երգչուհի» անվանակարգին:
Պատանի երգչուհին արժանացել է նաև բազմաթիվ պատվավոր դիպլոմների և շնորհակալագրերի , տարբեր նախարարությունների կողմից՝ ինչպես « ՀՀ կրթության և գիտության », « ՀՀ մշակույթի » և « ՀՀ սփյուռքի » նախարարության , - իր մարդասիրական և հասարակական ակտիվ գործունեության և բարի կամքի դրսևորման համար :
Մասնակցել է նաև գեղեցկության և նրբագեղության հետևյալ մրցույթների՝
2005թ. դարձել է «Միսս Երևան», որից հետո նույն թվականին մասնակցել է «Միսս-Միստր Աշխարհ» գեղեցկության և նրբագեղության հանրապետական մրցույթին և դարձել «Միսս Հայաստան»:
2006թ. արժանացել է «Միսս Գովազդ» տիտղոսին (քանի որ մանկուց նկարահանվել է բազմաթիվ գովազդային տեսահոլովակներում):
2007թ. արժանացել է «Միսս Տաղանդ» տիտղոսին:
2008թ. արժանացել է «Միսս-Միստր Աշխարհ» Միջազգային Կազմակերպության պատվավոր անդամ կոչմանը:
2009թ. դարձել է «Միսս Թոփ Մոդել Հայաստան 2009» և արժանացել հատուկ մրցանակի հայտնի բռնցքամարտիկ Ալեքս Աբրահամի կողմից:
Գործունեություն՝
Վարել է «Հայկական Երկրորդ» հեռուստաալիքի «Բարի լույս Հայաստան» ծրագրի «Մանկական լուրերը»:
Եղել է «Կենտրոն» և «ATV» հեռուստաալիքներով հեռարձակվող «Բումբումիկ Շոու»-ի թղթակից:
2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաալիքի «Թաքնված տաղանդ» նախագծին՝ ներկայացնելով իր արվեստը, անցել է կիսաեզրափակիչ փուլ և մասնակցել Գալա համերգին:
Նկարահանվել է «Շանթ» հեռուստաալիքով հեռարձակվող մանկական երալաշ՝ «Շիլաշփոթ» հաղորդման բազմաթիվ դրվագներում:
Ավարտել է Արտաշես Ալեքսանյանի թատերական ստուդիան և մասնակցել է «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացմանը, որտեղ դերասանական կազմում`հանրահայտ դերասանների մասնակցությամբ եղել է ամենաերիտասարդ դերակատարը (մարմնավորելով «ջուր ծախող» տղայի կերպար):
Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Չարլի Շոու»-ում՝ մարմնավորելով Չարլիտայի կերպարը:
«Ես – Yes» երիտասարդական ամսագրում ունեցել է իր էջը «Դալիթա և ընկերներ» խորագրով:
Նկարահանվել է նաև «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Կարգին սերիալ» - ում:
«Առաջին Ուսանողական Ռադիոյի» և « StarsLife Ինտերնետ TV » եթերում վարում է «Կիրակին Դալիթայի հետ» հեղինակային հաղորդաշարը:
Հյուրընկալվել է տարբեր հեռուստա- և ռադիոընկերությունների կողմից:
Ունի նաև իր անձնական կայքէջը՝ www.dalita.am, Ֆեյսբուքի կողմից պաշտոնապես հաստատված իր էջը` https://www.facebook.com/Dalitaofficial, և աշխարհահռչակ VEVO-ում իր տեսադարանը` https://www.youtube.com/user/DalitaVEVO